Ֆարմ Կրեդիտը կնքել է €2,5 միլիոնի փոխառության պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի հետ
15.11.2024 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ /




«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն այս ֆինանսավորումը ուղղելու է ֆերմերներին, երիտասարդներին եւ կին ձեռներեցներին պատկանող եւ վերջիններիս կողմից կառավարվող բիզնեսների զարգացմանը՝ նպաստելով ներդրումները, որոնք պատկանում են կանանց, կառավարվում են նրանց կողմից, կամ որտեղ աշխատում են կանայք:
Այս նախաձեռնությունը համապատասխանում է Եվրամիության նպատակին՝ աջակցելու 30,000 միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ) Հայաստանում՝ նպաստելով կայուն եւ մրցունակ աճին, ինչպես նշված է Արեւելյան գործընկերության ԵՄ տնտեսական եւ ներդրումային ծրագրում:
«Մեր գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ միասին մենք ուրախ ենք աջակցելու Հայաստանում միկրո, փոքր եւ միջին չափերի ձեռնարկություններին»,- նշել է ԵՆԲ-ի փոխնախագահ Թերեզա Չերվինսկան: ԵՆԲ-ը հանձնառու է նպաստելու Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը՝ օգնելով բիզնեսներին հաղթահարել իրենց ճանապարհին հանդիպող խոչընդոտները:
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանն ընդգծել է համագործակցության կարեւորությունը. «Մենք ուրախ ենք համագործակցել Եվրոպական ներդրումային բանկի հետ: Այս նշանակալի աջակցությունը մեզ հնարավորություն կտա ընդլայնելու ֆերմերներին եւ ագրոբիզնեսներին մատուցվող ծառայությունները՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ ֆինանսավորում՝ այսպիսով նպաստելով համայնքների զարգացմանը: Միասին մենք նպատակ ունենք բարձրացնել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունը եւ արդյունավետությունը, կատարել շոշափելի, դրական փոփոխություններ մեր համայնքներում»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է. «Աջակցելով Հայաստանի ՄՓՄՁ-ներին՝ մենք նպաստում ենք Հայաստանի մասնավոր հատվածի հետագա զարգացմանը եւ ֆինանսների հասանելիության անհրաժեշտության լուծմանը: Այս աջակցությունը կազմում է Հայաստանի Տնտեսական եւ Ներդրումային Ծրագրի մի մասը, որը համապարփակ նախաձեռնություն է՝ ուղղված երկրի տնտեսական աճի, կայուն զարգացման եւ բարեկեցության խթանմանը»:
Եվրոպական ներդրումային բանկը Եվրամիության երկարաժամկետ ֆինանսավորող հաստատությունն է, որը պատկանում է նրա անդամ-պետություններին: Այն տրամադրում է երկարաժամկետ ֆինանսավորում այնպիսի կայուն ներդրումների համար, որոնք համապատասխանում են ԵՄ քաղաքական նպատակներին՝ նպաստելով ենթակառուցվածքների, նորարարության, կլիմայի եւ շրջակա միջավայրի, ինչպես նաեւ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ծրագրերի իրականացմանը։
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն Հայաստանում գործող միակ կոոպերատիվ վարկային կազմակերպությունն է: Հիմնադրվել է 2007 թվականին 57 ֆերմերների կողմից, այժմ ունի ավելի քան 11,000 անդամ-փայատեր: Ունենալով գլխամասային գրասենյակ Երեւանում եւ 10 մասնաճյուղ մարզերում՝ Ֆարմ Կրեդիտի առաքելությունն է բարելավել կյանքի որակը Հայաստանի գյուղերում` մատուցելով կոոպերատիվ սկզբունքների վրա հիմնված մատչելի ֆինանսավարկային ծառայություններ՝ վարկեր եւ լիզինգ: Ֆարմ Կրեդիտը ներկայում ունի 2,6 մլրդ դրամ սեփական կապիտալ եւ 17,5 մլրդ դրամ ընդհանուր ծավալով ակտիվներ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: