Մարզահամերգային համալիրի վերազինման համար կհատկացվի 1,34 միլիարդ դրամ

15.11.2024 | 11:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարզահամերգային համալիր #վերազինում
ՀՀ կառավարությունը 1,34 միլիարդ դրամ բյուջետային վարկ կտրամադրի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի օդափոխության, հակահրդեհային եւ էլեկտրական համակարգերի արդիականացման նպատակով։

Նշվում է, որ ֆինանսական միջոցների հատկացումը թույլ կտա վերազինել համակարգերը` նպաստելով տարածքի բազմաֆունկցիոնալ օգտագործմանը եւ եկամտաբերությանը:

«Տարածաշրջանում իր մրցունակությունը պահպանելու եւ բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է, որ այն համապատասխանի միջազգային չափանիշներին՝ ապահովելով այցելուների ու միջոցառումների անվտանգությունն ու հարմարավետությունը:  

Նախագիծը միտված է նաեւ համալիրի հետագա ինքնաֆինանսավորման հնարավորությունների ապահովմանը՝ պայմաններ ստեղծելով եկամուտների եւ զուտ շահույթի աստիճանական մեծացմանը»,- ասվում է որոշման նախագծի մեջ:
Դիտում՝ 1790

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW