ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երեւանում կկայանան դաշնակահար Դենիս Մացուեւի համերգները
08.11.2024 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /


Նոյեմբերի 8-ին տեղի կունենա «Դասականն ու ջազը» համերգը, որին Մացուեւը ելույթ կունենա ռուս առաջադեմ երաժիշտների հետ։ Ծրագրում ընդգրկված են Ռախմանինովի, Չայկովսկու, Գերշվինի, Բախի, Պագանինիի եւ Շոստակովիչի ստեղծագործությունները։
Նոյեմբերի 9-ին դաշնակահարը հանդես կգա մենահամերգով, որի ընթացքում կհնչեն Ֆրանց Լիստի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Պյոտր Իլյիչ Չայկովսկու եւ Սերգեյ Պրոկոֆեւի ստեղծագործությունները։
«Մշակութային եւ կրթական նախաձեռնություններին աջակցելը մեր աշխատանքի առանցքային ուղղություններից է: Մենք ուրախ ենք մասնակցել նման կարեւոր նախագծին եւ մեր ներդրումն ունենալ երկրի մշակութային կյանքում»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:
«Դենիս Մացուեւի անունը անքակտելիորեն կապված է լեգենդար դաշնամուրային դպրոցի ավանդույթների եւ համերգային ծրագրերի մշտական որակի հետ։ Շնորհակալ ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին մեծ երաժշտի համերգների իրականացմանն աջակցելու համար»,- նշել է «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: