Վերաբացվել է Ամիօ բանկի «Մասիս» մասնաճյուղը

01.11.2024 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #«Մասիս» մասնաճյուղ
Ամիօ բանկի «Մասիս» մասնաճյուղն արդեն բաց է եւ սպասում է իր հաճախորդներին։  

Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակ 4/5 հասցեում գործող նորաբաց մասնաճյուղում բանկի հաճախորդները կգտնեն իրենց անհրաժեշտ աջակցությունն ու լուծումները:

Վերաբացման առիթով բանկը պատրաստել էր հաճելի անակնկալներ: Մասնաճյուղի բացման օրը Ամիօ բանկի հաճախորդները հնարավորություն են ունեցել ձեռք բերել Amio Visa Gold քարտերն անվճար, իսկ մինչեւ նոյեմբերի 7-ը ներառյալ հաճախորդների կողմից քարտերը կարող են ձեռք բերվել կես գնով:

««Մասիս» մասնաճյուղն արտացոլում է բանկի նվիրվածությունը հյուրընկալ միջավայր ստեղծելուն եւ բարձրակարգ սպասարկում ապահովելուն: Բանկի հաճախորդները կարող են օգտվել բանկի կողմից առաջարկվող ծառայություններից՝ կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ, կատարել վճարումներ, տարադրամի փոխանակում եւ կատարել շատ այլ գործարքներ»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:                    
Դիտում՝ 2367

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW