Ներկայացվել է Ազնավուրի «Կյանքը Շառլի աչքերով» գրքի հայերեն տարբերակը
15.10.2024 | 09:03 Գլխավոր էջ / Նորություններ /


Հարյուրավոր հարցազրույցներից և անտիպ ստեղծագործություններից հատվածներ են ներառված գրքում, որոնք ուղեկցվում են մաեստրոյի հազվագյուտ լուսանկարներով։
«Կարծում եմ` հատկապես դժվար պահերին բոլորս էլ զգում ենք Ազնավուրի և նրա ձայնի բացակայությունը, քանի որ այդ պահերին նա միշտ եղել է մեր և Հայաստանի կողքին։ Հույս ունեմ, որ հատկապես երիտասարդությունը, երբ ընթերցի գիրքը, կծանոթանա Ազնավուրի թողած արժեքներին և կսերտի իր համար այդ նույնը։ Ես վստահ եմ, որ Ազնավուրը հետաքրքրությամբ կկարդար այս գիրքը »,- նշել է Շառլ Ազնավուրի որդի Նիկոլա Ազնավուրը։
«Ցանկացած նախագիծ հնարավոր է դառնում գործընկերների օգնությամբ։ Այս գրքի բացառիկ գործընկերն Ակբա Լիզինգն է։ Ակբան առհասարակ տարիներ շարունակ կանգնած է եղել Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների կողքին, նույնիսկ այն ժամանակ, երբ թարգմանվում էին Ազնավուրի արձակ ստեղծագործությունները և այս գիրքը բացառություն չէ»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի մարքեթինգի և հաղորդակցման բաժնի տնօրեն Տաթևիկ Ղազարյանը։
NewMag-ի կողմից մեծանուն հայ Շառլ Ազնավուրի գրքերի բոլոր հրատարակություններն իրականացվել են Ակբա ֆինանսական խմբի՝ Ակբա բանկ, Ակբա Լիզինգ և Ամունդի-Ակբա ընկերություններից որևէ մեկի աջակցությամբ։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: