Ֆրանսիական գրականության շունչը Հայաստանում. Ֆրանկոֆեստ
14.10.2024 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ /






Մշակութային այս աննախադեպ միջոցառումը կազմակերպել է Newmag ընկերությունը: Newmag-ը ֆրանսիական գրքերի այս փառատոնին հայերենով է ներկայացրել է 5 նոր գիրք։
«Ակբա Լիզինգը խրախուսում է ընթերցանության տարածումը Հայաստանում եւ այս աջակցությունը նաեւ գնահատանքն է գրականությանը, արվեստին, հայ-ֆրանսիական մշակութային կապերին եւ մեր երկրների ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Շատ կարեւոր է, որ ֆինանսական կազմակերպությունները տնտեսության զարգացմանն ու բիզնեսների ֆինանսավորմանը նպաստելուց բացի, հովանավորեն նաեւ նման մշակութային միջոցառումներ»,- նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սարգիս Սարգսյանը։
«Արդեն ավանդույթ է դարձել, որ Ակբա Լիզինգը նպաստում է ֆրանսիական գրականության հայկականացմանը եւ դրա տարածմանը: Շատ ուրախ ենք, որ Ակբա Լիզինգի հետ ունենք շատ լավ գործընկերային հարաբերություններ եւ հուսով եմ, որ այդ գործակցությունը շարունակական կլինի»,- նշել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։
Ի դեպ, Francofest–ը վերջին 15 տարվա ամենանշանակալի գրական միջազգային իրադարձությունն է բերում Հայաստան: Ֆրանկոֆոն աշխարհի ամենահեղինակավոր Goncourt մրցանակը Հայաստանում հիմնում է իր մասնաճյուղը:
NewMag-ի կողմից մեծանուն հայ Շառլ Ազնավուրի գրքերի բոլոր հրատարակություններն իրականացվել են Ակբա ֆինանսական խմբի՝ Ակբա բանկ, Ակբա Լիզինգ եւ Ամունդի-Ակբա ընկերություններից որեւէ մեկի աջակցությամբ։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: