Քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի խնդիրները

10.10.2024 | 11:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էլեկտրաէներգիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Կառավարությունից հայտնում են, որ պատասխանատուները ներկայացրել են առկա իրավիճակը, խնդիրների լուծման շուրջ հնարավոր քայլերն ու լուծումները:

«Նիկոլ Փաշինյանը կարեւորել է բաժանորդներին որակյալ էլեկտրաէներգիայի մատակարարման ուղղությամբ խնդիրների լուծումը, պատկան գերատեսչությունների կողմից այդ ուղղությամբ հետեւողական քայլերի իրականացումը, այդ թվում՝ ոլորտի արդյունավետ կառավարման նպատակով: Վարչապետը պատասխանատուներին տվել է հստակ հանձնարարականներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1667

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW