Ամռանը ՀԿԵ-ն տեղափոխել է շուրջ 220 հազար ուղեւոր

10.10.2024 | 10:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #ուղեւոր
Ուղեւորահոսքի 2024 թվականի ամառային սեզոնին (հունիս-սեպտեմբեր) «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է շուրջ 220 հազար ուղեւոր, ինչը 2,8%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Մասնավորապես, միջազգային հաղորդակցությունում Երեւան-Բաթումի-Երեւան եւ Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքներով տեղափոխվել է 29 500 ուղեւոր: Նույն ժամանակահատվածում մերձքաղաքային երթեւեկությամբ փոխադրվել է 190400 ուղեւոր: Երեւան-Շորժա-Երեւան սեզոնային էլեկտրագնացքի ծառայություններից օգտվել է 7600 ուղեւոր:

ՀԿԵ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 1-ից միջազգային հաղորդակցությամբ գործում է Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքը: Տոմսերի ձեռքբերման եւ գների մասին տեղեկատվություն կարելի է գտնել այստեղ:

Նշվում է, որ ընթացիկ տարում ուղեւորափոխադրումների ամառային սեզոնի մեկնարկն ընդհատվել է Հայաստանի հյուսիսում գարնանային վարարումների պատճառով երկաթուղային ենթակառուցվածքի վնասման հետեւանքով: Դա առաջացրել է հունիսին միջազգային բեռնափոխադրումների պահանջարկի նվազում։
Դիտում՝ 5184
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW