Ֆասթ Բանկի թողարկած առաջին բանկային ԱԿՆքարտերն արդեն հասանելի են բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA, VISA եւ Master վճարահաշվարկային համակարգերի հետ եւ շարունակում ակտիվ աշխատել, որպեսզի հաճախորդներն ստանան սպասարկման լավագույն պայմանները։Բանկից հայտնում են, որ այս պահին հասանելի են ԱրՔա Կլասիկ, Վիզա Կլասիկ, Վիզա Գոլդ եւ Վիզա Ինֆինիտ քարտերը, որոնց ձեռքբերումը հնարավոր է ինչպես շուրջօրյա աշխատող բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով: «Նոր քարտերն առանձնանում են իրենց յուրահատուկ տեսքով, դրանցում պատկերված են ակններ, որոնք խորհրդանշում են ապագայի զարկերակը զգալու տեսլականը»,- ասվում է հաղորդագրությունում:Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր քարտի ստեղծման վրա առանձնահատուկ աշխատանք է տարվել արտիստների կողմից, որպեսզի քարտապաններն իրենց յուրատիպ զգան․«Քարտերի վրա պատկերված ակններն ու գունային լուծումները կառանձնացնեն մեր քարտապաններին։ Առաջիկայում հասանելի կլինեն ApplePay եւ GooglePay վճարային ծառայությունները, ինչպես նաեւ նոր քարտատեսակները։ Աշխատում ենք ամեն օր՝ ջանալով գերազանցել ժամանակակից հաճախորդի բոլոր սպասումները»։Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը: Tweet Դիտում՝ 906