Հայէկոնոմբանկի պրեմիում քարտերով բիզնես սրահների մուտքն այժմ առավել հարմարավետ է

01.10.2024 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #պրեմիում քարտ
Հոկտեմբերի 1-ից Հայէկոնոմբանկի Visa պրեմիում քարտապանները հնարավորություն կունենան վայելել իրենց ազատ ժամանակը օդանավակայանների  բիզնես սրահներում այժմ արդեն LoungeKey հավելվածի փոխարեն Visa Airport Companion հավելվածի միջոցով:

Բանկից հայտնում են, որ օդանավակայանների բիզնես սրահների մուտքի համար քարտապանը պետք է ներբեռնի Visa Airport Companion հավելվածը AppStore/Play Market հարթակներից կամ ստանա բաժանորդագրման QR-ը Visa Concierge չատ-բոտի միջոցով:

Վերջինիս միջոցով հնարավոր կլինի մուտք գործել DragonPass-ի աշխարհի ավելի քան 1200 բիզնես սրահ, դիտել բիզնես սրահների հասանելի մուտքերի քանակը եւ օգտագործված մուտքերի պատմությունը:

Նշվում է, որ հոկտեմբերի 1-ից բիզնես սրահ մուտք գործելու համար նախատեսված նախկին QR-ները կհամարվեն անվավեր, ինչպես նաեւ հնարավոր չի լինի մուտք գործել բիզնես սրահներ՝ ցուցադրելով պրեմիում քարտը։

Հայէկոնոմբանկի պրեմիում քարտապանները հնարավորություն ունեն ոչ միայն օգտվել օդանավակայանների բիզնես սրահներ անվճար մուտք գործելու հնարավորությունից, այլեւ մի շարք այլ արտոնություններից՝ Fast Track, Concierge ծառայություն, անվճար ինտերնետ ռոումինգ, ճամփորդական ապահովագրություն, ուղեբեռի անվճար փաթեթավորում եւ բազում այլ ճամփորդական առավելություններ:
Դիտում՝ 443
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW