AMIO Pay-ը վճարային տերմինալ է ձեր սմարթֆոնում

30.09.2024 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#AMIO Pay #տերմինալ
AMIO Pay-ը բոլորին հայտնի POS (point of sale) տերմինալի մոբայլ տարբերակն է (mPOS), որը կցվում է ձեր հեռախոսին եւ դարձնում այն վճարային տերմինալ։

Բանկից հայտնել են, որ սա հատկապես հարմար է փոքր եւ միջին բիզնեսների համար, ինչպես նաեւ առաքման ծառայություններ մատուցող ընկերությունների, տաքսի ծառայությունների, օնլայն խանութների եւ առհասարակ բոլոր այն ընկերությունների, որոնք հաճախորդից վճարումն ընդունում են այս կամ այն կետից։

Անհրաժեշտ է ունենալ Android օպերացիոն համակարգով աշխատող եւ ինտերնետային հասանելիություն ունեցող սմարթֆոն, դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ ծառայությունն ակտիվացնելու համար, միացնել NFC ընթերցիչը եւ անհրաժեշտության դեպքում նաեւ մինի տպիչը ձեր սմարթֆոնին։

Մանրամասների համար զանգահարել 010592020 կամ այցելել Ամիօ բանկի մոտակա մասնաճյուղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1204
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW