Ավանդական բիզնես նախաճաշ՝ CaseKey մրցույթի մասնակիցների հետ
24.09.2024 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ /


Բանկից հայտնում են, որ սեպտեմբերի 21-ին նրանցից առավել ակտիվները հանդիպել են բանկի ղեկավարին եւ անկաշկանդ մթնոլորտում խոսել իրենց առավել հետաքրքրող թեմաներից, այդ թվում՝ թվային բանկինգի զարգացման մարտահրավերներից, մասնագիտական կողմնորոշումից, բանկի ու CaseKey-ի նախորդ տարվա փորձից ու մրցույթը երկրորդ տարին ֆինանսավորելու մոտիվացիայից։
Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում։ Մասնակիցները կիսվել են մրցույթից իրենց սպասելիքներով ու իրական բիզնես քեյսերի վրա աշխատելու ոգեւորությամբ։
CaseKey մրցույթը բիզնես խնդիրների լուծման եզակի ձեւաչափ է, որի գլխավոր գործընկերն արդեն երկրորդ տարին անընդմեջ Բիբլոս Բանկ Արմենիան է: Այս տարի մրցույթին մասնակցելու հնարավորություն է ստացել 263 խելացի երիտասարդ եւ քոուչ, որոնք կազմել են 24 թիմ, ներառյալ՝ 6-ը մարզերից։
Մրցույթի շրջանակում նրանք ծանոթանում են տարբեր ընկերությունների մշակույթին եւ աշխատում իրական բիզնես խնդիրների լուծման վրա:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: