Երեւան /Մեդիամաքս/. “Կոնվերս Բանկը”, “ՊրոԿրեդիտ Բանկը”, “Պրոմեթեյ Բանկը” եւ “Յունիբանկը” դարձել են Հայաստանի ֆոնդային բորսայի /ՀՖԲ/ անդամներ: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են NASDAQ OMX Armenia-ի մամլո ծառայությունում, բանկերը ՀՖԲ անդամների կազմում են ընգրկվել 2008 թվականի դեկտեմբերի 29-ին: ՀՖԲ անդամների կարգավիճակում բանկերը հնարավորություն կստանան բորսային գործարքներ իրականացնել ՀՖԲ-ում շրջանառվող բոլոր գործիքներով` ներառյալ ցուցակված կորպորատիվ արժեթղթերը, ռեպո պայմանագրերը, պետական պարտատոմսերը եւ արտարժույթը: Tweet Դիտում՝ 11681