Ֆասթ Բանկն ամփոփել է 2024-ի առաջին կիսամյակը դրական ցուցանիշներով
20.08.2024 | 11:52 Գլխավոր էջ / Նորություններ /


2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով բանկի ակտիվները կազմել են 181 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 55%-ով (բացարձակ աճը՝ 64 մլրդ ՀՀ դրամ)։ Վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 72.9%-ը (132 մլրդ ՀՀ դրամ)՝ աճելով 44%-ով։ Սա պայմանավորված է վարկավորման բարձր տեմպերով եւ նոր պրոդուկտների ինտեգրումով։ Ակտիվներին զուգահեռ 82%-ով աճել են նաեւ բանկի պարտավորությունները՝ կազմելով 115 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա համեմատ ավանդային պորտֆելի եւ պարտատոմսերի ծավալները կազմել են 71 մլրդ ՀՀ դրամ (աճ՝ 107%) եւ 12 մլրդ ՀՀ դրամ (աճ՝ 98%)։
Ֆասթ Բանկն ընթացիկ տարում 24%-ով ավելացրել է նաեւ կապիտալը՝ հասցնելով 67 մլրդ ՀՀ դրամի։ Ֆինանսական ցուցանիշների աճին զուգահեռ բանկում աճել են նաեւ ակտիվ հաճախորդների, աշխատակիցների եւ մասնաճյուղերի քանակը։
Բանկից հայտնել են, որ 2024թ. հունվար-հունիս ամիսների ցուցանիշներով Ֆասթ Բանկն ընդգրկվել է ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։ Նշված ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է փոխանցել 2,76 մլրդ ՀՀ դրամ եւ գտնվում է 56-րդ հորիզոնականում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: