Երեւան /Մեդիամաքս/. “Վալլետտա” ՍՊԸ-ն դեկտեմբերի 27-ին իրականացրել է երկրորդ տրանշի կորպորատիվ պարտատոմսերի արժեկտրոնների երկրորդ վճարումը (բորսային հապավումը` VALTB2, ISIN - AMVALTB02ER9): Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Վալլետտայի” թողարկման մարկեթ-մեյքեր հանդիսացող “Արմսվիսբանկի” մամլո ծառայությունում, արժեկտրոնների հետագա վճարումները կիրականացվեն 2009 թվականի հունիսի 26-ին եւ դեկտեմբերի 28-ին հաջորդող երեք օրվա ընթացքում: “Վալլետտա” ՍՊԸ-ի պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 500 մլն դրամ, պարտատոմսերի քանակըª 10 000 հատ, մեկ պարտատոմսի անվանական արժեքը` 50 000 դրամ, տարեկան եկամտաբերությունը` 10,5%, շրջանառության ժամկետը` 24 ամիս: Tweet Դիտում՝ 12919