ԶՊՄԿ-ում մահվան ելքով դժբախտ պատահար է տեղի ունեցել

02.08.2024 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԶՊՄԿ #դժբախտ դեպք
Այսօր «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը պատկանող Կապանի բազա տեղամասում տեղի է ունեցել մահվան ելքով դժբախտ պատահար՝ բեռնակիր տեխնիկայի շահագործման ընթացքում։

ԶՊՄԿ-ից հայտնել են, որ դժբախտ պատահարի հետեւանքով մահացել է ընկերության 55-ամյա աշխատակից Արսեն Մաքսիմի Զախարյանը։

Դեպքի մասին անմիջապես իրազեկվել են պատկան մարմինները, հարուցվել է քրեական գործ։

«Ընկերությունը հետամուտ կլինի իրավապահ մարմինների քննությանը զուգահեռ ներքին պատշաճ հետաքննության անցկացման հարցում։ Անվտանգության կանոնների խախտման կամ ոչ պատշաճ կիրառման հայտնաբերման դեպքում պատասխանատուները կկրեն նաեւ ընկերության ներքին կանոնակագերով սահմանված պատիժ։

Ընկերության ղեկավարությունը կշարունակի հետամուտ լինել խստագույն մեթոդներով անվտանգության կանոնների պատշաճ պահպանության ներդրմանը՝ ըկերության արտադրական եւ ոչ արտադրական բոլոր տարածքներում»,- ասված է ԶՊՄԿ հաղորդագրությունում:
Դիտում՝ 1946
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW