“Ինեկոբանկը” 36-րդն է զարգացող երկրների միկրոֆինանսական կազմակերպությունների ցանկում

29.12.2008 | 12:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երչեւան /Մեդիամաքս/. МIX (Microfinance Exchange) միջազգային տեղեկատվական ցանցի 2008 թ. ուսումնասիրության տվյալների համաձայն, զարգացող երկրների 100 լավագույն միկրոֆինանսական կազմակերպությունների ցանկում “Ինեկոբանկը” զբաղեցրել է 36-րդ տեղը: 

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “Ինեկոբանկի” մարկեթինգի բաժնում, հետազոտությունն անց է կացվել ըստ 4 հիմնական ցուցանիշների. եկամտաբերություն, արդյունավետություն, թափանցիկություն եւ շուկայի ընդգրկում:

“Դա բանկի համար նշանակալի նվաճում է, որն աշխատանքի արդյունավետ ոճի եւ զարգացման ռազմավարության արդյունք է”,- նշվում է հաղորդագրությունում:

2008 թվականի վերջին “Ինեկոբանկը” սկսել է միկրոֆինանսավորման զարգացման բիզնես ծրագրի իրականացումը, ինչը, բանկի ներկայացուցիչների կարծիքով, “ավելի մեծ աջակցություն կցուցաբերի Հայստանում միկրոֆինանսավորման զարգացմանը”:

Դիտում՝ 10423

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW