Պտուղ-բանջարեղենի եւ խաղողի մթերման համար բյուջետային երաշխիքներ կտրամադրվեն

01.08.2024 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Խաղողի մթերում #սուբսիդավորում
Խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում կտրամադրվեն բյուջետային երաշխիքներ:

Կառավարության նիստում ընդունվել է համապատասխան որոշումը, որով հնարավորություն կտրվի նաեւ ներգրավել լրացուցիչ վարկային միջոցներ՝ ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով, իսկ պտուղ-բանջարեղենի մթերումներ իրականացնող վարկառուներին հնարավորություն կտրվի պտուղ-բանջարեղենի գնումներ կատարելու նպատակով տրամադրվող վարկերից բացի ներգրավել լրացուցիչ վարկեր՝ մթերված պտուղ-բանջարեղենի վերամշակումից ստացվող պատրաստի արտադրանքի տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաների, կափարիչների, ասեպտիկ պարկերի եւ դրանց տարաների ձեռքբերման համար։

Բացի այդ սառնարանային պահպանության եւ արտահանման գործունեություն իրականացնող կազմակերպություններին հնարավորություն կտրվի պտուղ-բանջարեղենի եւ խաղողի լրացուցիչ գնումներ կատարելու նպատակով մինչեւ հոկտեմբերի 1-ը կնքել պայմանագրեր եւ ապահովել դրանց արժեքի վճարումները։
Դիտում՝ 2007

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW