ԱԶԲ-ն Ուզբեկստանին $400 մլն կհատկացնի ֆինանսական շուկաների ամրապնդման եւ էներգետիկ բարեփոխումների համար
01.08.2024 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ trend.az

Ինչպես նշել է ԱԶԲ Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովը, մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունը կենսական նշանակություն ունի Ուզբեկստանի տնտեսական աճի եւ վերափոխման համար։
ԱԶԲ-ի հաղորդագրության մեջ ընդգծվում են առանցքային նախաձեռնությունները, որոնք աջակցություն կստանան ծրագրի շրջանակներում. կապիտալի շուկայի կարգավորման բոլոր լիազորությունների պատվիրակումը մասնագիտացված կարգավորչին, կապիտալի շուկայի հետ կապված բոլոր կարգավորումները միավորող օրենքի նախագծի մշակում, ինտերնետում շուկայի վերաբերյալ համապարփակ տվյալների հրապարակում թափանցիկություն եւ հասանելիություն ապահովելու համար, պետական պարտքի մասին օրենքի նախագծի մշակում, որը կաջակցի կանաչ եւ սոցիալական նախագծերի ֆինանսավորման համար պարտատոմսերի թողարկմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: