Հուլիսի 15-ին հրապարակվել են ապահովագրական ոլորտի ընկերությունների առաջին կիսամյակի ամփոփ ցուցանիշները, որոնց համաձայն INGO-ն առաջատար էր մի շարք կարեւոր ցուցանիշներով:Ստորեւ ներկայացված են 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընկերության հիմնական ձեռքբերումները․1. Ակտիվներով շուկայի առաջատար․ INGO-ն առաջատար դիրք է զբաղեցնում ոլորտում` 19 մլրդ. դրամ ընդհանուր ակտիվներով։2. Ներդրումային գործունեությամբ առաջատար․ INGO-ն առաջատար է շուկայում՝ ներդրումային գործունեության ակնառու արդյունքներով, որոնք արտացոլում են ընկերության ռազմավարական տեսլականը եւ ֆինանսական երկարաժամկետ գործելակերպը:3. Ապահովադիրների զգալի աճ․ առաջին եռամսյակի համեմատ INGO-ն ավելացրել է իր առողջության ապահովագրության ապահովադիրների թիվը 15,737-ով (մոտ 33% աճ), իսկ նախորդ տարվա համեմատ հաճախորդների բազան աճել է 45,000 ֆիզիկական անձանցով՝ գրանցելով ուշագրավ 2․5 անգամ աճ։4. Թիմի ընդլայնում․ INGO-ի աշխատուժը գրեթե կրկնապատկվել է՝ շուրջ 211 նվիրված թիմի անդամներ, որոնք առաջնորդում են ընկերության հաջողությունն ու աճը:5. Միջազգային համագործակցությունների ամրապնդում. INGO-ն ամրապնդել է իր ռազմավարական համագործակցությունները հեղինակավոր միջազգային վերաապահովագրական ընկերությունների հետ: Վերաապահովագրության միջոցով ապահովագրական ընկերությունը իր վրա ստանձնած ռիսկերի մի մասը փոխանցում է այլ ընկերությունների՝ վերաապահովագրական ընկերությունների:Այս ռազմավարական համագործակցությունների միջոցով 2024 թվականի առաջին կիսամյակի տվյալներով գրանցվել են փոխհատուցումների բարձր ցուցանիշներ: Մասնավորապես՝ վերաապահովագրական ընկերություններից հատուցումները անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել են 3․4 անգամ՝ գերազանցելով 3․8 մլն. ԱՄՆ դոլարը: Առողջության ապահովագրության մասով առանձին անձանց փոխհատուցումների գումարները կազմում են՝ 2-ական 100,000 ԱՄՆ դոլար եւ 13.9 մլն. դրամ:INGO-ի վերաապահովագրական գործընկերների ցանկում են այնպիսի միջազգային հեղինակավոր ընկերություններ, ինչպիսիք են՝ Chubb (chubb.com), AIG, Zurich insurance, Hannover Re, SCOR, SavaRe, BMI, BigRe, Swiss Re, Allianz, Poliskie Towarzystwo Diabetologiczne:Վերոհիշյալ թվերը վկայում են զարգացման եւ աճի մասին: Իր գործունեության հիմքում ունենալով վստահությունն եւ նորարարությունը՝ INGO-ն պարտավորվում է տրամադրել բացառիկ ծածկույթ եւ ֆինանսական լուծումներ: Կենտրոնանալով ռազմավարական գործընկերությունների վրա եւ նվիրված լինելով հաճախորդների գոհունակությանը՝ INGO-ն շարունակում է նոր ուղենիշեր սահմանել ապահովագրական ոլորտում: Tweet Դիտում՝ 4886