Ռուսաստանի եւ Իրանի կենտրոնական բանկերն ավարտել են ռուսական «Միր» եւ իրանական Shetab վճարային համակարգերի ինտեգրման փուլերի մշակումը։Իրանի ԿԲ ղեկավար Մոհամադ Ռեզա Ֆարզինը հայտնել է, որ ապագայում Ռուսաստանի քաղաքացիները Իրանում կկարողանան վճարել ռուսական քարտերով, հաղորդում է Коммерсантъ-ը։Հուլիսի 4-ին Մոհամադ Ռեզա Ֆարզինը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Ֆինանսական կոնգրեսին եւ բանակցություններ վարել Ռուսաստանի Բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի հետ։«Այս նախագիծը մտել է գործառնական փուլ»,- ասել է Ֆարզինը Իրան վերադառնալուց հետո։Ինտեգրումը կանցնի երեք փուլով։ Առաջին փուլում, որը կսկսվի ս.թ. օգոստոսի վերջին, իրանական Shetab ցանցի բանկային քարտերը կարող են օգտագործվել Ռուսաստանի բոլոր բանկոմատներում՝ որպես սմարթ քարտ, իսկ Իրանի քաղաքացիները կկարողանան իրենց հաշիվներից ռուբլի հանել ռուսական բանկոմատներից։ Երկրորդ փուլը ենթադրում է համակարգի միացում Իրանում Ռուսաստանի քաղաքացիների համար։ Երրորդ փուլում իրանական Shetab քարտերը կսկսեն սպասարկվել ռուսական խանութներում։ Tweet Դիտում՝ 4683