“Կոնվերս Բանկի” վարկային պորտֆելը ավելացել է 36%-ով

26.12.2008 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Կոնվերս Բանկի” վարկային պորտֆելն ավելացել է 36%-ով, այսօր ասել է բանկի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Արարատ Ղուկասյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի վերջին բանկի վարկային պորտֆելը կազմել է 42 մլրդ դրամ:

“Փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումը 2008 թվականին աճել է 17%-ով (շուրջ 5.6 մլրդ դրամ), սպառողական եւ հիփոթեքային վարկավորման աճը կազմել է համապատասխանաբար 22% (շուրջ 7.4 մլրդ դրամ) եւ 80% (4.5 մլրդ դրամ)”,- ասել է Արարատ Ղուկասյանը:

2008 թվականի ընթացքում բանկի տրամադրած գյուղատնտեսական վարկերի ծավալն ավելացել է 130%-ովª կազմելով ավելի քան 1 մլրդ դրամ:

Արարատ Ղուկասյանը հայտնել է, որ բանկը բարձրացրել է վարկային տոկոսադրույքներն առավելագույնը 1.5%-ով եւ շարունակում է վարկավորումը, թեեւ նկատվում է հիփոթեքային եւ ավտովարկերի պահանջարկի անկում: Բանկի ներգրավված ավանդների ծավալը նոյեմբերի վերջին կազմել է 23 մլրդ դրամª տարեսկզբի համեմատ ավելանալով 7 մլրդ դրամով:

“Բանկի եկամուտը 2008 թվականին մինչեւ հարկումը ակնկալվում է 2.5 մլրդ դրամի սահմաններում, իսկ կապիտալ ներդրումների ծավալն ընթացիկ տարում կազմել է 506 մլն դրամ”,- ասել է Արարատ Ղուկասյանը:

Խոսելով 2009թ. ծրագրերի մասին` “Կոնվերս Բանկի” գործադիր տնօրենը նշել է, որ բանկը շարունակելու է ընդլայնել գյուղատնտեսության, ինչպես նաեւ փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումը:

Դիտում՝ 12852
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW