«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բարեգործական խաղի շրջանակում Evocabank-ը նվիրաբերել է 1 մլն դրամ City of Smile հիմնադրամին։Մայիսի 16-ին տեղի ունեցած 2024թ․ գարնանային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բարեգործական խաղում հաղթողներ ու պարտվողներ չկային:ՏՏ եւ ֆինանսական ոլորտի թիմերը միավորվել էին մի նպատակի շուրջ՝ օգնել City of Smile բարեգործական հիմնադրամի փոքրիկներին:Բանկից հայտնել են, որ բոլոր անվանակարգերում մրցանակներ ստացած թիմերն ու խաղացողները իրենց դրամային մրցանակներն անմիջապես նվիրաբերել են հիմնադրամին՝ փոքրիկների բուժման նպատակով:«Evocabank-ը շարունակաբար աջակցություն է ցուցաբերում հանրության տարբեր խմբերին եւ հասարակական նախաձեռնություններին»,- ասված է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1162