Երեւան-Բաթումի-Երեւան գնացքը կգործի հունիսի 24-ից

18.06.2024 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #Երեւան #Բաթումի

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է, որ հունիսի 24-ին վերսկում է աշխատանքը Երեւան-Բաթումի-Երեւան գնացքը:

Բաթումի գնացքը Երեւանից կմեկնի երկու օրը մեկ։ Ամառային սեզոնի ընթացքում Երեւան-Թբիլիսի-Երեւան երթուղով երթեւեկությունը դադարեցվել է, Թբիլիսի հնարավոր կլինի հասնել Բաթումի գնացքով:

ՀԿԵ-ից հայտնել են, որ նախորդ տարվա համեմատ ուղեւորությունների արժեքը էական փոփոխությունների չի ենթարկվել։ Լրացուցիչ տեղեկատվությանը, ինչպես նաեւ տոմսերի գներին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում:

Երեւան-Բաթումի գնացքը կգործի մինչեւ հոկտեմբերի 1-ը։

Դիտում՝ 6457

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW