“Կոնվերս Բանկի” պարտատոմսերի առաջին տրանշն ամբողջությամբ տեղաբաշխված է
26.12.2008 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. “Կոնվերս Բանկի” 300 մլն դրամի պարտատոմսերի առաջին տրանշն ամբողջությամբ տեղաբաշխվել է:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր ասել է “Կոնվերս Բանկի” փոխտնօրեն, ֆինանսական շուկաների վարչության պետ Տիգրան Դավթյանը:
Բանկի պարտատոմսերի առաջին տրանշը ձեռք են բերել 29 ներդրողներ, որոնց թվում եղել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական աձինք: Դեկտեմբերի 16-ին մեկնարկած տեղաբաշխումն ավարտվել է 10 օրվա ընթացքում, մինչդեռ դրան հատկացվել էր 30 օր:
“Թողարկման 1.2 մլրդ դրամի չափով մնացած մասի տեղաբաշխումը բանկը նախատեսում է անցկացնել 2009 թվականի ընթացքում”,- ասել է Տիգրան Դավթյանը:
“Կոնվերս Բանկը” հայտարարել էր միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման եւ առաջին տրանշի տեղաբաշխման մասին ընթացիկ տարվա դեկտեմբերի 11-ին: Թողարկման ընդհանուր ծավալը 1,5 մլրդ դրամ է, պարտատոմսերի քանակը` 50 հազ. հատ, յուրաքանչյուր պարտատոմսի անվանական արժեքը` 30 հազ. դրամ, մարման ժամկետըª 3 տարի, տարեկան եկամտաբերությունը` 10,64%:
Արժեկտրոնային եկամուտը վճարվելու է յուրաքանչյուր եռամսյակ:
Բանկի ամբողջ թողարկումը շրջանառվում է Հայաստանի ֆոնդային բորսայում, թողարկման տեղաբաշխողը “Կապիտալ Ասսեթ Մենեջմենթ” ընկերությունն է:
Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: