«Դալմա Գարդեն Մոլ»-ում բացվել է HENDERSON նորաձեւության տան նոր սրահը

06.06.2024 | 20:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#HENDERSON
HENDERSON նորաձեւության տունը միջազգային ֆրանչայզինգով զարգացման իր ռազմավարության շրջանակներում շարունակում է Հայաստանի խոշորագույն առեւտրային կենտրոններում սրահներ բացել:

Հունիսի 6-ին HENDERSON-ի նոր սրահը բացել է իր դռները Երեւանի «Դալմա Գարդեն Մոլում» առեւտրի կենտրոնում:

HENDERSON-ի նոր սրահի մակերեսը կազմում է 398 ք.մ.

«Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնում բացվածը HENDERSON-ի թվով երրորդ սրահն է Երեւանում:
                                                              
Ավելի վաղ՝ 2022 թ. նոյեմբերի 25-ին, տեղի ունեցավ HENDERSON-ի սթրիթ-ռիթեյլ ձեւաչափով առաջատար սրահի հանդիսավոր բացումը Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնի պատմական շենքերից մեկում՝ Սայաթ-Նովա պողոտայում, իսկ նույն տարվա հոկտեմբերին բացվեց բրենդի առաջին սրահը «RIO MALL» առեւտրի կենտրոնում:

Սրահում ներկայացված է բրենդի լայն տեսականի, ինչպես նաեւ գարուն-ամառ 2024-ի արդի հավաքածուից նմուշներ, որոնք ունեն են հետեւյալ ուղղությունները՝ Formal (դասական ոճ), Smart Casual (էլեգանտ ոճ), Casual (ամենօրյա ոճ), Active & Home wear (սպորտային ոճ եւ տնային հագուստ), ինչպես նաեւ HENDERSON Smart Care կոսմետիկան եւ HENDERSON POUR HOMME օծանելիքի տեսականին:

Բրենդի ընդարձակ տեսականուց զատ սրահում նաեւ առկա է դերձակի գոտի, որտեղ բրենդի հաճախորդները կարող են անվճար շտկել հագուստը՝ իրերն իրենց կառուցվածքին համապատասխան: Արհեստավարժ դերձակը կհարմարեցնի տաբատների երկարությունը, կկարճացնի հագուստի թեւերը՝ ապահովելով իրերի անթերի հարմարեցում կառուցվածքին:

HENDERSON-ի նոր սրահը «Դալմա Գարդեն Մոլում» առեւտրի կենտրոնում աշխատում է ամեն օր՝ 10:00-ից 22:00-ը:

Հունիսի 8-ին «Դալմա Գարդեն Մոլ»-ում HENDERSON-ի նոր սրահի բացման կապակցությամբ առեւտրի կենտրոնի կենտրոնական ատրիումում ելույթ կունենան բրենդի ընկերները՝ համաշխարհային ճանաչում ունեցող Արամ Խաչատրյանի անվան եռյակը: Կհնչեն հայ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի եւ Աոնո Բաբաջանյանի գործերը, ինչպես նաեւ համաշխարհային դասական երաժշտության ստեղծագործություններ: Համերգի սկիզբը՝ 18։00:
Դիտում՝ 4521
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW