Մայիսին Թուրքիայում գնաճը տարեկան կտրվածքով հասել է 75,45%-ի

03.06.2024 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #գնաճ
Մայիսին Թուրքիայում գնաճը կազմել է 75,45% (տարեկան կտրվածքով)։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի Ազգային վիճակագրության ինստիտուտը, դա ամենաբարձր ցուցանիշն է 2022 թվականի նոյեմբերից ի վեր, երբ գնաճը տարեկան կտրվածքով կազմել էր 84,4%։

Թուրքիայի իշխանությունները ավելի վաղ կանխատեսել էին, որ մայիսին գնաճի ցուցանիշը կհասնի գագաթնակետին, այնուհետեւ կսկսի նվազել: Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Ֆաթիհ Քարահանը նշել էր, որ մինչեւ տարեվերջ գնաճը ծրագրված է 38%-ի սահմաններում։

2025 եւ 2026 թվականների կանխատեսումները կազմում են, համապատասխանաբար, 14% եւ 9%:
Դիտում՝ 4173

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW