Ամիօ բանկը եւ Վիզա ընկերությունը տոնել են Visa Business Signature քարտի մեկնարկը

31.05.2024 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #Visa Business Signature
Օրերս տեղի է ունեցել Ամիօ բանկի աշխատակիցների եւ Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեի աշխատանքային հանդիպում-քննարկումը:

Բանկից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ամիօ բանկի եւ Վիզա ընկերության երկարատեւ համագործակցությունը, համատեղ իրականացված ծրագրերն ու գովազդային արշավները:

Ամիօ բանկի Տարածքային զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը շնորհավորել է Ամիօ բանկին եւ Վիզա ընկերությանը հերթական երկար սպասված պրոդուկտի՝ Visa Business Signature քարտի մեկնարկի կապակցությամբ:

«Համոզված եմ, որ մեր նոր համատեղ պրոդուկտը մեծ հետաքրքրություն կառաջացնի կորպորատիվ հաճախորդների շրջանում, քանի որ Ամիօ բանկի համար մեծ նշանակություն ունեն կորպորատիվ հաճախորդները, որոնց համար բանկը մշտապես կատարելագործում է իր պրոդուկտների եւ ծառայությունների շարքը՝ պահպանելով հաճախորդների անվիճելի վստահությունը»,- ասել է Սոֆյա Մաճկալյանը:

Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեի խոսքով՝ Visa Business Signature քարտն ամենաբարձրակարգ դասի քարտն է Հայաստանում:

«Հպարտությամբ եմ ներկայացնում Visa Business Signature քարտը, որը մենք թողարկել ենք այս տարի հունվարին, իսկ այսօր տոնում ենք մեր աշխատանքի արդյունքները: Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի թվային վերափոխմանը եւ նորարարությունների ներդրմանը»,- ասել է Դիանա Կիգուրաձեն:

Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 10686

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW