Ամիօ բանկի եւ Բրյուսովի պետական համալսարանի միջեւ ստորագրվել է հուշագիր

22.05.2024 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #հուշագիր
Ամիօ բանկը եւ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը «Ամիօ ժամանակաշրջան» բարեգործական ծրագրի շրջանակում ստորագրել են համագործակցության հուշագիր:

Բանկից հայտնել են, որ հուշագրի շրջանակում համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել Ամիօ ժամանակաշրջան բարեգործական ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի փոխհատուցում բանկի կողմից, ինչպես նաեւ՝ հետագայում բանկում աշխատելու հնարավորություն:

««Ամիօ ժամանակաշրջանը» բարեգործական ծրագիր է, որը ներդրումներ է կատարում երիտասարդների ապագայում՝ գիտակցելով, որ թեեւ կրթությունը ժամանակատար է, այն նաեւ հնարավորությունների եւ հաջողությունների հասնելու կարեւորագույն ուղին է:

Այս համագործակցությունը ոչ միայն կթեթեւացնի ուսանողների ֆինանսական ծանրաբեռնվածությունը, այլեւ կխրախուսի նրանց ձգտել գերազանցության իրենց բոլոր նպատակներում»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Բանկից հիշեցնում են, որ Ամիօ բանկն իրականացնում է իր առաջին բարեգործական ծրագիրը, որի շրջանակում ՀՀ տարբեր բուհերի սոցիալապես խոցելի խմբերի բարձր առաջադիմությամբ մինչեւ 25 ուսանողի կտրվի կրթավճար:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 6854
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW