Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
21.05.2024 | 09:27 Գլխավոր էջ / Նորություններ /


Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները կկարողանան Ակբա բանկի եւ NABU հայաստանյան մասնաճյուղի համատեղ ֆինանսական եւ տեխնիկական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում եւ անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները:
«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2024-2025թթ. մրցույթին մասնակցելու համար հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչեւ սույն թվականի հունիսի 10-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը:
Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 44 599949 հեռախոսահամարին:
Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու եւ ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ.-ից մեկնարկել է Ակբա բանկի եւ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի համատեղ «Օրգանական գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: