Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
03.05.2024 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ /


Այլ բանկերից ու ֆինանսական հաստատություններից Կոնվերս Բանկ տեղափոխելով ֆինանսական պարտավորությունները՝ տնտեսվարողները կկարողանան օգտվել ֆինանսավորման սահմանաչափի ավելացման հնարավորությունից:
Բանկից հայտնել են, որ ֆինանսավորման առավելագույն ժամկետը 10 տարի է, տոկոսադրույքը մրցունակ է եւ հաստատուն՝ ֆինանսավորման առաջին 5 տարվա համար: Հայտի ուսումնասիրման եւ վարկի տրամադրման վճար նախատեսված չէ։
«Փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորումը, նրանց համար գործունեության, ընդլայնման ու զարգացման հարմարավետ միջավայրի ստեղծումը, համապարփակ աջակցությունը միշտ եղել է Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում: Այս արշավի շրջանակում մենք ոչ միայն առաջարկում ենք ֆինանսավորման մրցունակ պայմաններ, այլեւ հավելյալ բանկային ծառայություններ՝ արտոնյալ պայմաններով: Անվճար կբացվեն եւ կսպասարկվեն ընթացիկ հաշիվներ, Ինտերնետ բանկ համակարգը, անվճար կտրամադրվի մեկ Visa Business քարտ, հաշվի դրական մնացորդի նկատմամբ եկամուտ կհաշվեգրվի: Շահառուները հասանելիություն կստանան Converse Markets հարթակին, այդ թվում՝ հնարավորություն կունենան արտոնյալ պայմաններով արտարժույթի փոխարկում կատարել, ինչպես նաեւ կունենան վարկային արձակուրդ ստանալու հնարավորություն»,- ասել են բանկում:
Արշավը գործում է մինչեւ հոկտեմբերի 15-ը ներառյալ:
Մանրամասն՝ այստեղ:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: