Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ ԿԲ-ի կողմից սահմանվող տոկոսադրույքից վարկերի էլաստիկությունը ձեւավորվում է ժամանակի ընթացքում: 30.04.2024 | 12:47 Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով «Երբ ժամանակին տոկոսադրույքը 4,25%-ից բարձրացրեցինք 10,75%, այսինքն՝ 6,5%-ով, վարկերը շատ ավելի նվազ չափով ավելացան: Մենք տեսնում ենք, որ տոկոսադրույքների նվազեցումը որոշակի ազդեցություն է ունեցել պետական պարտատոմսերի շուկայի վրա, որովհետեւ նախորդ որոշումից հետո 6-7 շաբաթվա ընթացքում տեսել ենք, որ եկամտաբերության կորը որոշակի նվազել է, իսկ վարկերի մասով որեւէ էական նվազում չկար»,- ասել է Մարտին Գալստյանը:Նա նշել է, որ եղել է ժամանակ, երբ բանկերի բիզնես գործունեության առանցքը դարձել էին նոր հաշիվների բացումը, սպասարկումը, փոխանցումները, այսինքն՝ ոչ պրոֆիլային գործունեությունը.«Հիմա, սակայն, նկատվում է հիմնական գործունեության՝ վարկավորման ակտիվացում: Այս պահին տեսնում ենք, որ բանկերի կողմից ակտիվ վարկավորում է տեղի ունենում, օրինակ՝ սպառողական վարկավորում՝ 24, 6%, հիփոթեքային վարկավորում՝ 23,5%, շինարարություն՝ 11,2%»: Tweet Դիտում՝ 1450