Թվային փոխակերպումների Doing Digital հարթակն այս տարի մեկնարկել է Doing Digital Awards մրցանակաբաշխությունը, որն ամենամյա Doing Digital Forum-ի անբաժանելի մասը կլինի: Ֆինթեքի եւ բիզնեսի թվայնացման հնարավորությունների ուսումնասիրմանը նվիրված Doing Digital Forum-ը նպատակ ունի միավորել պետական ինստիտուտների, ֆինանսական տեխնոլոգիաների, բանկային ոլորտի ու բիզնես աշխարհի մտքի առաջատարներին եւ կապերի հաստատման, փորձի փոխանակման ու քննարկումների միջոցով նպաստել Հայաստանում թվայնացման գործընթացի առաջմղմանը։ «Doing Digital Forum-ը վերածվել է կարեւոր ավանդույթի, որը մի հարկի տակ համախմբում է փոփոխություններ իրականացնողներին ու գաղափարակիր առաջնորդներին, որոնք ցանկանում են կիսվել գիտելիքով ու փորձով՝ միաժամանակ խթանելով նորարարությունը։ Այս տարի մենք մեկնարկել ենք մեր առաջին մրցանակաբաշխությունը` ուղղված բացահայտելու եւ խրախուսելու թվային փոխակերպումների գործընթացի առաջամարտիկներին, որոնք էական հաջողություններ են գրանցել եւ նշանակալի ազդեցություն ունեն համաշխարհային ու տեղական էկոհամակարգում»,- նշել է Doing Digital Platform-ի հիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանը։ Գնահատելով թվայնացման ուղղությամբ մի խումբ անհատների ու կազմակերպությունների գրանցած հաջողությունները՝ Doing Digital Awards-ի առաջին մրցանակակիրներն են դարձել Բրեթ Քինգը, Քրիս Սքիները եւ Դիրք Օլմայերը՝ բանկային, ֆինթեքի ոլորտներում եւ տաղանդների բացահայտման գործում իրենց փոխակերպող ազդեցության համար: Թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ից մինչեւ թվային փոխակերպման ոլորտում առաջնորդություն ստանձնած Ամերիաբանկ, բլոկչեյն նորարարական լուծումներ ստեղծող Fastex-ից մինչեւ հաճախորդների աջակցման AI օգնական Hoory, վեբ դիզայնի լավագույն գործիքներ մշակող Ucraft եւ լավագույն ներդրումային հավելված առաջարկող Apricot Capital․ նրանք բոլորն առաջին Doing Digital Awards-ի մրցանակակիր են։Մրցանակաբաշխությունը նաեւ արժեւորել է ՀՀ կենտրոնական բանկի ներդրումը կորպորատիվ մշակույթի փոխակերպման, ArCa-ի ձեռքբերումներն ազգային ֆինանսական ենթակառուցվածքների բարելավման, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ISAA) ջանքերը թվային հասարակության ձեւավորման գործում։ Doing Digital Awards-ի մրցանակի է արժանացել նաեւ «Երեմյան Փրոջեքթս»-ը հյուրընկալության եւ ագրո-նորարարության ոլորտում գերազանցության համար։Մրցանակակիրներից յուրաքանչյուրը կրում է նորարարության ոգին, ինչն էլ թվային հասարակության ու տնտեսության խթանիչ ուժն է։ Bank 4.0 եւ Branch Today, Gone Tomorrow բեսթսելերների հեղինակ, Moven-ի եւ The Futurists Network and Longevity Alpha-ի հիմնադիր, DDF24-ի գլխավոր խոսնակ Բրեթ Քինգն ասել է․ «Երբ դուք ձգտում եք վերափոխել աշխարհը թվային ու ԱԲ գործիքների միջոցով, ուրեմն ձեզ բազում մարտահրավերներով լի ճանապարհ է սպասվում։ Նման մրցանակով համախոհների կողմից ճանաչում ստանալը մոտիվացնում է գնալ առաջ եւ բացում դռներ հաջողությունն արագացնելու համար»։ Ապագայում մրցանակաբաշխությունն ակնկալում է ստանալ թվային փոխակերպումներին ուղղված եւ արհեստական բանականության լուծումների համադրմամբ հաջողված արշավների դիմումներ, որոնց մրցանակի շնորհումը կծառայի գլոբալ մակարդակում գիտելիքի փոխանակմանը եւ մրցակցության խթանմանը։«Հուսով եմ, որ Doing Digital Awards-ը կդառնա ոլորտի ամենակարեւոր մրցանակաբաշխություններից մեկը եւ կմիավորի առաջատարներին։ Եվ «Մենք Doing Digital Awards-ի մրցանակակիր ենք» միտքը եւս կդառնա կարգախոս, ինչպիսին դարձել է «Մենք հանդիպել ենք Doing Digital-ին» արտահայտությունը»,-հավելել է Տաթեւիկ Սիմոնյանը։Միջազգային Doing Digital Forum 2024-ը կայացել է ապրիլի 3-ին Երեւանում՝ գրանցելով մեծ հաջողություն՝ հյուրընկալելով շուրջ տասը երկրի 20-ից ավելի թվային առաջնորդի, որոնք ներկայացնում էին համաշխարհային ու տեղական կազմակերպություններ՝ այդ թվում՝ Visa, Moven, Deloitte, Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարան եւ այլն։ Ֆորումի մասնակիցների թիվը գերազանցեց 1000-ը, ինչը վկայում է թվայնացման օրակարգի շուրջ հետաքրքրության մասին։ Tweet Դիտում՝ 7228