ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընթացիկ բնապահպանական բարեփոխումները

21.03.2024 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ /
Այս շաբաթ համաշխարհային բնապահպանական օրացույցը հագեցած է. նշվում է անտառների միջազգային օրը, ջրի համաշխարհային օրը, իսկ շաբաթն ամփոփելու է «Երկրի ժամը»։

Վերահաստատելով բնապահպանական պատասխանատվության ԶՊՄԿ հանձնառությունը, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ասել է.

«ԶՊՄԿ-ն հրապարակայնորեն պարտավորվել է տրանսֆորմացվել ժամանակակից հանքարդյունաբերական ընկերության, որն աշխատում է ոլորտի առաջատար չափանիշներին համապատասխան: Այս շաբաթ, երբ աշխարհը նշում է բնապահպանական մի քանի կարեւոր իրադարձություններ, մենք ցանկանում ենք վերահաստատել մեր այս հանձնառությունը: Հանքարդյունաբերությունը կարեւոր դեր է խաղում էներգետիկ անցման եւ կանաչ տնտեսության համար նյութեր ապահովելու գործում: Որպես արդյունաբերական ճյուղ՝ մեր պարտականությունն է ապահովել տնտեսական վերափոխումը՝ բնապահպանական պատասխանատվության ամբողջական ինտեգրմամբ: Ոլորտի առաջատար ընկերություններն արդեն ապացուցում են, որ սա դժվար, բայց հնարավոր եւ այլընտրանք չունեցող ճանապարհ է, եւ ես հպարտ եմ, որ կարճ ժամանակահատվածում մեր ընկերությունն արդեն զգալի առաջընթաց է գրանցել այս ուղղությամբ»։

ԶՊՄԿ-ն ներկայացրել է անցյալ տարվա ընթացքում կատարված, ընթացիկ եւ ծրագրվող բնապահպանական միջոցառումները։

Անտառվերականգնում. ընդհանուր առմամբ՝ 2023թ․ դեկտեմբերի ընթացքում տնկվել եւ կուլտիվացման է ենթարկվել է 12.588 ծառ, 1350 թուփ, 4230 ծաղիկ, 140 կգ գազոնի սերմ։ Այս տարի մեկնարկել է անտառվերականգնման աննախադեպ գործընթացը, որն իրենից ներկայացնում է ընդհանուր առմամբ 20 հա անտառտնկում՝ շուրջ 17 հա անտառային հողերում եւ 3 հա համայնքային նշանակության տարածքներում։ Միայն Արծվանիկի պոչամբարում հաշվետու տարվա ընթացքում իրականացվել է 20 հեկտար ռեկուլտիվացիա՝ օգտագործվել է ավելի քան 10.700 ծառ։  

Նոր գեոսեյսմիկ համակարգի տեղադրում. համակարգի տեղադրումը թույլ է տալիս ցանկացած տեկտոնական կամ վիբրացիոն շարժման դեպքում հասկանալ պոչամբարի զգայնությունը եւ դրա թույլատրելի շեղումների ցուցանիշները։ Այս սարքավորումների շնորհիվ որեւէ շարժման դեպքում ավտոմատ արձագանքման համակարգը գրանցելու է տվյալները, համեմատելու է թույլատրելի եւ ոչ թույլատրելի շեղումների ցուցանիշները եւ անմիջապես հաղորդելու է։ Նախատեսվում է, որ առաջիկա 7-8 ամիսների ընթացքում համակարգը պատրաստ կլինի շահագործման։

Փոշու կառավարում. նոր ջրային թնդանոթների համակարգը տեղում նստեցնում է փոշին անմիջապես հորատման աշխատանքների ընթացքում։ Բացահանքում արդեն տեղադրված է 4 թնդանոթ։ Առաջիկայում կներկրվեն ջրի շիթային թնդանոթներ, ինչպես ստատիկ, այնպես էլ՝ շարժական համակարգերով։ Ջրի շիթային թնդանոթներ կիրառվում են աշխարհի առաջատար հանքարդյունաբերական ծրագրերում եւ զգալիորեն նվազեցնում են փոշու հոսքը հանքավայրից դուրս։  

Ջրի պահպանություն. ծրագրվում է Քաջարանի համայնքապետարանի հետ  համատեղ կեղտաջրերի մաքրման կայանի տեղադրման իրականացումը։ Հայտարարված տենդերի շրջանակներում արդեն ստացվել են գնառաջարկներ հավանական կապալառուներից։ Մաքրման կայանը պետք է իրականացնի 50 լիտր վայրկյանում շրջապտույտով կոյուղաջրերի մաքրում։ Կայանի շահագործման ժամկետը պարզ կլինի նախագծման եւ բյուջետավորման փուլերի ավարտից հետո։

Ընկերությունը դիտարկում է նաեւ Արծվանիկի պոչամբարի ջրերի շրջանառու համակարգի եւ այլընտրանքային լուծումների ներդրման հնարավորությունը։
Դիտում՝ 6111
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW