Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն արդեն բարեկարգ սանհանգույցներ ունի։ Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են թատրոնի մեծ եւ փոքր դահլիճների հին սանհանգույցները։ Բանկից հայտնել են, որ վերանորոգման համար տրամադրվել է 28 միլիոն ՀՀ դրամ։ Վերանորոգումն իրականացվել է հայկական ոճով՝ բացառապես հայկական քարերի կիրառմամբ՝ չխախտելով շենքի ընդհանուր ճարտարապետական տեսքը:«Թատրոնն իր գործունեության 87 տարվա ընթացքում սիրվել է ու դարձել երեւանցիների, քաղաքի հազարավոր հյուրերի մշակութային կյանքի կարեւոր մասը։ Պուշկինի, Բուլգակովի, Չեխովի, Իոնեսկու եւ այլ հանճարների գործերի յուրահատուկ բեմադրություններով տարբեր սերունդների հանդիսատեսի բարձր գնահատանքին արժանացած թատրոնն այսօր էլ հանդիսատեսի մեծ հոսք ունի, ինչը ենթադրում եւ պարտավորեցնում է ունենալ ոչ միայն հյուրընկալ ու գեղեցիկ դահլիճ, այլեւ ներկայանալի ենթակառուցվածքներ։Ֆասթ Բանկը շարունակելու է դիտարկել Հայաստանի մշակութային ոլորտի խնդիրները, աջակցել դրանց լուծմանը եւ խթանել ոլորտի զարգացումը»,- ասված է բանկի հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1487