FATF-ը պատրաստ է Թուրքիային հանել գորշ ցուցակից

11.03.2024 | 13:58 Գլխավոր էջ / Նորություններ /
Թուրքիան իրականացրել է փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խմբի (FATF) գործողությունների ծրագիրը, որն անհրաժեշտ էր երկիրը գորշ ցուցակից հանելու համար։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, FATF-ի նախագահ Ռաջա Կումարը նշել է, որ երկիրն այս ցուցակից հանելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար կպահանջվի արտագնա ստուգում։

Նա հիշեցրել է, որ 2019 թվականի ստուգումից հետո FATF-ը զգալի թերություններ էր հայտնաբերել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի Թուրքիայի միջոցներում։ Որոշվել էր ժամանակ տալ Անկարային՝ բացթողումները շտկելու համար։ Կազմակերպությունը կրկին ստուգում էր իրականացրել 2021 թվականին, որի արդյունքում պարզվել էր, որ չնայած որոշակի առաջընթացին, մնում են լուրջ թերություններ, որոնք սպառնում են միջազգային ֆինանսական համակարգի ամբողջականությանը։ FATF-ը Թուրքիային ավելացրել էր գորշ ցուցակում, որը ենթադրում է ուժեղացված մոնիտորինգ կազմակերպության կողմից:

«Այս տարվա փետրվարին FATF-ի ասամբլեայում մասնակիցները հայտարարեցին, որ Թուրքիան ավարտել է գործողությունների ծրագրի իրականացումը։ Սակայն այս առաջընթացը հաստատելու համար պետք է մինչեւ հունիս արտագնա ստուգում իրականացվի: Մեր փորձագետների թիմը ստուգում կանցկացնի եւ արդյունքները կներկայացնի հունիսին կայանալիք գլխավոր ասամբլեայում»,- ասել է Կումարը։
Դիտում՝ 3205
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW