Ամիօն մի նպատակի շուրջ է հավաքել թիմին, գործընկերներին եւ հաճախորդներին

07.03.2024 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #գրադարան
Ամիօ Բանկը բազմաժանր գրքերի հավաքածու է նվիրել Սյունիքի մարզի Տորունիք գյուղի գրադարանին:

Բանկի պաշտոնական վերաբրենդավորման միջոցառմանն՝ ամիսներ առաջ, Ամիօն հյուրերին խնդրել էր ցանկության դեպքում ներկայանալ նվեր-գրքերով։

«Գրքերը շատ էին, իսկ նպատակը մեկը՝ աջակցել մարզային գրադարանների զարգացմանը։

Գործընկերների, հաճախորդների եւ աշխատակիցների կողմից հավաքված բազմաժանր գրքերը օրերս համալրել են Տորունիք գյուղի գրադարանը, որը սպասարկելու է նաեւ հարակից գյուղերը»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկից հավաստիացնում են, որ մարզային գրադարանների զարգացման գործը լինելու է շարունակական:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 10564

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW