Evocabank-ը տնտեսագիտական օլիմպիադայի գլխավոր գործընկերն է

06.03.2024 | 17:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #տնտեսագիտական օլիմպիադա
Evocabank-ի վարչության նախագահի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը եւ Վարքագծային որոշումների կենտրոնի հիմնադիր Արամ Ղազարյանը կնքել են համագործակցության հուշագիր. բանկը 10 միլիոն ՀՀ դրամ է նվիրաբերել՝ դառնալով տնտեսագիտական օլիմպիադայի գլխավոր գործընկերը։

Տաթեւիկ Խաչատրյանը նշել է, որ Evoca-ում մեծ կարեւորություն են տալիս կրթությանն ու զարգացմանը.

«Աջակցելով նմանատիպ նախաձեռնությունների՝ փորձում ենք խթանել երիտասարդների շրջանում տնտեսագիտության եւ ֆինանսների խորը ըմբռնումը, քանի որ նրանք են մեր երկրի տնտեսության զարգացման հիմքը»:

Բանկից հայտնել են, որ Evoca-ն պարբերաբար աջակցություն է ցուցաբերում նորագույն տեխնոլոգիաների զարգացման, կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներին, որը համարվում է բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության անբաժանելի մասը։
Դիտում՝ 2525

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW