Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տնտեսական թիվ մեկ բնորոշիչը բարձր տնտեսական աճն է: «Ե՛վ 2019-ին, եւ՛ 2022-ին, եւ՛ 2023-ին մենք տնտեսական աճի ցուցանիշով աշխարհում երկրների առաջին տասնյակի մեջ ենք, եւ սա մեր տարածաշրջանի եւ գլոբալ անկայունության եւ մարտահրավերների պայմաններում: Իմ գնահատականն այն է, որ տնտեսական աճն ապահովվում է կառավարության հետեւյալ մոտեցման եւ կարգախոսի շնորհիվ, երբ մենք, դիմելով մարդկանց, նրանց տալիս ենք հետեւյալ ուղերձը՝ «հարստացիր եւ հարստացրու»»,- ասել է նա:Եգիպտոսում առեւտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայում գործարարների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ներդրողների համար հետաքրքրության ուղղություն կարող են լինել պետական կապիտալ ծրագրերը եւ պետական ներդրումների ոլորտը.«Հայաստանի կառավարությունը հիմա արդեն մոտավորապես $1 մլրդի չափով կապիտալ ներդրումներ է անում ամենատարբեր ոլորտներում, որը Հայաստանի համար շատ մեծ եւ բարձր ցուցանիշ է: Մենք ունենք ծրագրեր, որոնցով պիտի աջակցենք պոտենցիալ ներդրողներին, այդ թվում՝ գնումներին մասնակցող: Հայաստանում մեծ զբոսաշրջային պոտենցիալ կա, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքից: Առաջինը՝ ձմեռային զբոսաշրջությունը, որը շատ հետաքրքիր է Մերձավոր Արեւելքի երկրների համար: Մեր երկրում հիմա մի քանի մեծ ներդրումային ծրագրեր կան՝ դահուկային, ձմեռային ռեզորթների: Եվ այդ ոլորտը թիրախավորել, նպատակադրել է, որ արեւելյան շուկայից զբոսաշրջիկներ բերի Հայաստան»: Նա նշել է, որ գինեգործության ոլորտում նույնպես մեծ պոտենցիալ կա, «ալկոհոլային խմիչքների արտադրության եւ արտահանման ոլորտում մեծ ներուժ ունենք»: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում բավականին մեծ աշխուժություն կա եւ այն տնտեսության հիմնական ճյուղերից է: Մեր նպատակն էՀՀ-ն դարձնել բարձր տեխնոլոգիական տնտեսություն ու արտադրություն ունեցող երկիր:Մեր տնտեսության հաջորդ կարեւորագույն ճյուղ ֆինանսական հատվածն է. բանկային համակարգը ՀՀ-ում ցույց է տալիս էական զարգացումներ եւ այն եւ՛ կորոնավիրուսի, եւ 2020 թվականի պատերազմի ընթացքում ցույց է տվել իր հուսալիությունը: Մենք ցանկանում ենք այնպես անել, որ գործարարը բիզնես անելիս խոչընդոտների չհանդիպի, եւ հետեւողական բարեփոխումներն ուղղված են դրան»,- նշել է Փաշինյանը: Tweet Դիտում՝ 1504