ԱԶԲ պատվիրակության հետ քննարկվել են առողջապահական հաստատությունների կառուցման հարցեր

04.03.2024 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԶԲ #Քաղաքաշինության կոմիտե
Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ Մայքլ Նիչզյալի գլխավորությամբ։

Քաղաքաշինության կոմիտեից հայտնել են, որ հանդիպմանը քննարկվել են ԱԶԲ խորհրդատվական առաքելության աջակցությամբ Հայաստանի առողջապահության որակի բարելավման ծրագրի շրջանակում առողջապահական հաստատությունների կառուցմանն ու վերակառուցմանն առնչվող հարցեր։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող, նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է քաղաքաշինական գործող ընթացակարգերը, դաշտը կանոնակարգող քաղաքաշինական նորմերը։ Նա տեղեկացրել է, որ ներկայում մշակվում են առողջապահական հաստատությունների վերաբերյալ առանձին նորմեր, իսկ միջազգային՝ առավելապես ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Չինաստանի փորձի ուսումնասիրման հիման վրա նախատեսվում է առողջապահական հաստատությունների մասով բարելավել երկրաշարժադիմացկուն շինարարության նորմերը, որոնք մշակվել են ԱԶԲ աջակցությամբ։

Մայքլ Նիչզյալն ընդգծել է, որ ծանոթանալով գործող չափանիշներին եւ համադրելով ԱԶԲ պահանջների հետ՝ նպատակ ունեն համատեղել ջանքերը՝ որակի միջազգային հիմնական չափանիշներին համապատասխան առողջապահական ենթակառուցվածքներ ձեւավորելու համար։

Նշվում է, որ ծրագրի իրագործմամբ ԱԶԲ կմասնակցի ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված առողջապահական հաստատությունների արդիականացման միջոցառումներին։
Դիտում՝ 944
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW