Ամփոփվել են Ամիօ Բանկի եւ Ինգո Արմենիայի 2023 թվականին գրանցած հաջողությունները

04.03.2024 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ Բանկ #Ինգո Արմենիա
Ամիօ Բանկը եւ Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունը 2023 թվականին գրանցել են հաջող համագործակցություն:

Ամփոփվել են ընկերությունների «Ապահովագրական պոլիսների վաճառք» նախագծի արդյունքները. Ամիօ Բանկի աշխատակիցներն ապահովել են բարձր ցուցանիշներ՝ գերազանցելով բոլոր սպասելիքները:

Նախագծի շրջանակում Ինգո Արմենիայի կողմից պարգեւատրվել են բանկի լավագույն վաճառք իրականացրած 10 աշխատակից եւ մասնաճյուղերը:

Բանկից հայտնել են, որ լավագույն վաճառք իրականացրած 3 աշխատակցի տրամադրվել են պատվոգրեր եւ դրամական պարգեւներ:

«Մենք կարեւորում ենք Ինգո Արմենիայի հետ համագործակցությունը, եւ այս ցուցանիշները միմիայն օրինակելի թիմային աշխատանքի եւ յուրաքանչյուր աշխատակցի կողմից նվիրվածության արդյունք է:

Շնորհակալ ենք մեր գործընկերներին համագործակցության համար, քանի որ ռեկորդային վաճառքի ցուցանիշներն ու գոհունակ հաճախորդները մեր գործընկերության ամրապնդման հիմքն են:

Սպասում ենք 2024 թվականի ավելի մեծ ձեռքբերումներին»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 9913

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW