ՄՊՀ-ն բիզնես համայնքի ներկայացուցիչներին եւ շահագրգիռ անձանց հրավիրում է քննարկման

04.03.2024 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՄՊՀ #բիզնես համայնք #առեւտրային ցանցեր
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) բիզնես համայնքի ներկայացուցիչներին եւ շահագրգիռ անձանց մարտի 12-ին՝ 11:00-ին, հրավիրում է առեւտրային ցանցերի եւ մատակարարների համար արդար առեւտրի ապահովման նպատակով սահմանված նոր օրենսդրական կարգավորումներին նվիրված քննարկման:

Առեւտրային ցանցերի համար մատակարարման հարաբերություններում մի շարք խնդիրների կարգավորման նպատակով սահմանվել են նոր պահանջներ, որոնք ուժի մեջ կմտնեն մայիսի 6-ից:



Միջոցառմանը մասնակցելու համար տվյալները (կազմակերպություն, պաշտոն, անուն ազգանուն) ուղարկել info@competition.am էլ. փոստով կամ զանգահարել 060 830 840, ներքին՝ 259 կամ 280 հեռախոսահամարներով:

Օրակարգին ծանոթանալ հնարավոր է այստեղ:

Քննարկումը տեղի կունենա Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում (Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ):
Դիտում՝ 1045

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW