Առեւտրային ցանցերի եւ մատակարարների համար սահմանվել են արդար առեւտրի ապահովման նոր կարգավորումներ
15.02.2024 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://azat.tv/

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնել են, որ նշված օրենսդրական փոփոխություններով՝ արդար առեւտրի կանոններ են սահմանվել փոքր եւ միջին տնտեսավարողների եւ առեւտրային ցանցերի միջեւ մատակարարման հարաբերություններում մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով:
Մասնավորապես՝ ուշ վճարումները, պայմանագիր կնքելուց անհիմն հրաժարվելը, ապրանքներն անհավասար պայմաններով ցուցադրելը եւ այլն:
Առեւտրային ցանցը պարտավոր է՝
- ունենալ պաշտոնական կայք, որում պետք է հրապարակվեն հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները եւ սկզբունքները, իրացման ենթակա ապրանքատեսակների ցանկը, ապրանքի ցուցադրման պայմանները, մատակարարման հարաբերությունների դադարեցման հիմքերը:
- մատակարարարի հետ կնքել գրավոր պայմանագիր, որն առնվազն պարունակում է պայմանագրի գինը, վճարման կարգը, ժամկետները կամ դրանց որոշման կարգը եւ այլն:
- մատակարարին վճարումն իրականացնել սննդամթերքի համար՝ ոչ ուշ, քան 30, ոչ պարենային ապրանքների համար՝ ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում: Ընդ որում՝ վերոնշյալ վճարումների կատարման 3 միլիոն կամ ավելի դրամի չափով 90 օրացուցային օր կամ ավելի ժամկետով կետանցը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, որի դեպքում Հանձնաժողովը կարող է նշանակել տուգանք տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ 10%-ի չափով:
Այս կարգավորումներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի մայիսի 6-ից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: