Ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ»-ը չի հանդիսանում ԶՊՄԿ բաժնետեր

29.02.2024 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#«ԳեոՊրոՄայնինգ» #ԶՊՄԿ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հայաստանի օրենսդրությանը համապատասխան հիմնադրված եւ գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն») հայտնում է, որ ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ» ՍՊ ընկերությունը չի հանդիսացել եւ ներկայում էլ չի հանդիսանում ԶՊՄԿ Ընկերության բաժնետեր:

Ընկերության սեփականատերերի կառուցվածքում «ԳեոՊրոՄայնինգ»-ը որեւէ մասնակցություն չունի։

Ոչ ընկերությունը, ոչ ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որեւէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որեւէ ցուցակում, ընկերության նկատմամբ կիրառելի չէ որեւէ միջազգային պատժամիջոց:

Ընկերության իրական շահառուների մասին ամփոփ տեղեկատվությունը հասանելի է Հայաստանի արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքում:
 
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հավատարիմ է թափանցիկ կորպորատիվ կառավարման իր հանձնառությանը, իրական շահառուների մասին տեղեկատվության հրապարակումը ընդգծում է ընկերության շարունակական ջանքերը՝ ապահովելու գործարար վարքագծի ամենաբարձր չափանիշները»:
Դիտում՝ 11820

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW