Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets հարթակը

28.02.2024 | 13:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Converse Markets
Կոնվերս Բանկը հայտարարել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակի գործարկման մասին:

Բանկից հայտնել են, որ թվային այս հարթակը նախատեսված է բոլոր այն իրավաբանական անձանց համար, որոնց տնտեսական գործունեությունն անհնար է առանց արտարժութային գործարքների, որոնք զբաղվում են արտահանմամբ ու ներկրմամբ կամ ունեն գործարար կապեր արտերկրում։

Converse Markets-ը օգտագործման տեսանկյունից պարզ է, եւ անհրաժեշտ գործարքը կատարելու համար բավարար են մի քանի հպում եւ հաշված վայրկյաններ:

«Converse Markets-ը նախագծվել եւ ստեղծվել է որպես հարմարավետ միջավայր, որտեղ, առանց բանկ այցելելու, հնարավոր է կատարել արժույթի փոխանակման գործարքներ արտոնյալ պայմաններով, կատարել փոխարժեքի գնանշման հարցում, ներկայացնել փոխարկման պատվեր, տեղեկատվություն ստանալ արժութային շուկայում spot գների վերաբերյալ: Այս պահին հասանելի է փոխարկման հնարավորություն ավելի քան 35 արժութային զույգերով»,-ասել են Կոնվերս Բանկում:

Նշվում է, որ հարթակի հնարավորությունները կընդլայնվեն՝ ներառելով նոր գործառույթներ եւ ընդգրկելով հաճախորդների ավելի լայն շրջանակ:

Մանրամասների համար զանգահարել (010) 511 247, 511 206 հեռախոսահամարներով:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
 
Դիտում՝ 2789

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW