Ամիօ Բանկ. Տեղափոխիր վարկդ եւ օգտվիր 1.5% ցածր տոկոսադրույքով վերաֆինանսավորման առաջարկից

20.02.2024 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ Բանկ #վերաֆինանսավորում
Ամիօ Բանկն առաջարկում է տեղափոխել այլ ֆինանսական կազմակերպությունում գործող հիփոթեքային կամ անշարժ գույքի գրավով ապահովված սպառողական վարկը եւ օգտվել Ամիօ Բանկի 1.5% ցածր տոկոսադրույքով վերաֆինանսավորման առաջարկից:

Առավելություններն են.

•    վերաֆինանսավորում` 1.5% ցածր տոկոսադրույքով,
•    վարկի ժամկետի երկարաձգում,
•    առանց եկամուտների վերլուծության վերաֆինանսավորման հնարավորություն,
•    հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման դեպքում վարկային գծի տրամադրման հնարավորություն՝ մինչեւ 8 մլն ՀՀ դրամ գումարի չափով,
•    գրավադրման հետ կապված ծախսերի իրականացում բանկի կողմից,
•    առանց վարկի տրամադրման ու սպասարկման վճարների,
•    անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթ:

Անշարժ գույքի գրավով ապահովված սպառողական վարկի վերաֆինանսավորման դեպքում նվազագույնը 15% (եկամտի վերլուծությամբ) կամ 16.5% (առանց եկամտի վերլուծության): Տարեկան փաստացի տոկոսադրույքը նվազագույնը` 16.09%:

Հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման դեպքում նվազագույնը 12.5% (եկամտի վերլուծությամբ) կամ 12.75% (առանց եկամտի վերլուծության): Տարեկան փաստացի տոկոսադրույքը նվազագույնը` 13.24%:

Վերաֆինանսավորման հիմնական պայմաններին ծանոթանալու համար զանգահարել +374 10 59 20 20:

Ամիօ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 10639

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW