Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանն ամփոփել է բանկային համակարգի 2023 թվականի ցուցանիշները՝ ներկայացնելով տարբեր ուղղություններում գրանցված հիմնական արդյունքները: Ընդհանուր գնահատելով համակարգի 2023թ․ արդյունքները՝ ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը փաստել է, որ ՀՀ բանկային համակարգը տարին ամփոփել է դրական արդյունքներով:Ըստ այդմ՝ 2023թ․ ՀՀ առեւտրային 18 բանկի տարեկան ընդհանուր կապիտալն ավելացել է 13.5%-ով՝ կազմելով 1484 մլրդ դրամ։ Ընդհանուր ակտիվներն աճել են 9.5%-ով՝ կազմելով 9134 մլրդ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումներն ավելացել են 22.4%-ով՝ կազմելով 5151 մլրդ դրամ։ Առեւտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 45%-ը (2 208 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 49%-ը՝ (2 403 մլրդ դրամ) ֆիզիկական անձանց վարկերը եւ 6%-ը՝ (269 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են: Հատկանշական է, որ դրամով վարկերի ծավալը շարունակում է գերազանցել արտարժույթով վարկերի ծավալին: Մասնավորապես՝ ընդհանուր վարկերում դրամով վարկերի մասնաբաժինը կազմում է 64%, արտարժույթով վարկերինը՝ 36%: Բացառությամբ արդյունաբերության ոլորտի (1,2%)՝ տնտեսության մյուս ճյուղերին տրամադրած վարկերի մասով գրանցվել է աճ։2023թ-ին ընդհանուր պարտավորություններն ավելացել են շուրջ 621 մլրդ դրամով կամ 8.8%-ով, իսկ 30.09.2023թ.-ի համեմատ՝ շուրջ 422 մլրդ դրամով կամ 5.9%-ով: Ընդհանուր ավանդներն ավելացել են 10.8%-ով՝ կազմելով 5677 մլրդ դրամ։ Ավանդների կառուցվածքում 61%-ը բաժին է ընկնում ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդերին (2 601 մլրդ դրամ), 31%-ը տնտեսությունից ներգրավված ավանդներին (1 356 մլրդ դրամ) եւ 8%-ը այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրավված ավանդներին (329 մլրդ դրամ): 2023թ-ի ոչ ռեզիդենտների ավանդները նվազել են շուրջ 71 մլրդ դրամով կամ 4.5%-ով, 30.09.2023թ.-ի համեմատ ավելացել է 71 մլրդ դրամով կամ 4.5%-ով: Ռեզիդենտների ավանդներն ավելացել են 17%-ով՝ կազմելով 4320 մլրդ դրամ, ոչ ռեզիդենտների ավանդների մասով արձանագրվել է 5% նվազում՝ կազմելով 1357 մլրդ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգն ապահովել է 230 մլրդ դրամի շահույթ, որը 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 23.3 մլրդ դրամով կամ 9.2%-ով: 2023թ-ի 9 ամսվա ընթացքում բանկային համակարգն ապահովել է 215 մլրդ դրամի շահույթ, որը 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 21.3 մլրդ դրամով կամ 11%-ով:«Աշխարհաքաղաքական իրադրությամբ պայմանավորված՝ մեր բանկերը ցույց տվեցին, որ ոչ միայն Հայաստանում կարող են ֆինանսական գործունեություն իրականացնել, այլեւ միջազգային կառույցների համար լինել վստահելի ու կայուն գործընկեր, ինչը թույլ տվեց նաեւ հավելյալ շահույթ ունենալ։ Շահույթի առյուծի բաժինը ապահովվել է ոչ ռեզիդենտ հաճախորդների շնորհիվ։ Շահութաբերությունը ճիշտ կլինի չափել ROE գործակցով՝ շահույթ կապիտալ հարաբերակցությամբ։ Հայաստանի պարագայում ցուցանիշը պատմականորեն եղել է ցածր՝ միջինում 10%։ Եվ սա այն պարագայում, երբ պետական պարտատոմսերի եւ ավանդների տոկոսադրույքներն ավել բարձր են։ Մենք 2 տարում, վերջապես, մոտեցել ենք 25% շահութաբերության մակարդակին»,-նշել է ՀԲՄ նախագահը։Հաշիվներ2023թ-ի նոյեմբեր ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների թիվը կազմել է 4 596 հազար մարդ։ 2022թ-ի դեկտեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է 643 հազարով կամ 16.3%-ով։ Ֆիզ. անձինք ավելացել են 610 հազարով կամ 16.1%-ով, իրավաբանական անձինք՝ 32 հազարով կամ 20%-ով։ 2023թ-ին հաճախորդների հաշիվները 2022թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել են 1 462 հազարով կամ 18.6%-ով։ Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց հաշիվներն ավելացել են՝ 1 394 հազարով կամ 18.6%-ով, իրավաբանական անձանց հաշիվները՝ 68 հազարով կամ 19.4%-ով։Քարտեր2023թ-ին վճարային քարտերի քանակը կազմել է 3 722 հազար, որը 2022թ-ի համեմատ ավելացել է 539 հազարով կամ 16.9%-ով։ Նշված ժամանակահատվածում վճարային քարտերով կատարվել է 393 117 հազար հատ գործարք, որը 2022թ-ի համեմատ` ավելացել է 194 208-ով կամ 97.6%-ով: Գործարքների ծավալը կազմել է 6 680 մլրդ ՀՀ դրամ, որը 2022թ-ի համեմատ ավելացել 1 926 մլրդ դրամով կամ 40.5%-ով: Հանրային ընկալման գնահատման արդյունքներըՀամաձայն կատարված հետազոտության՝ բանկային ծառայությունները Հայաստանում ունեն լայն հասանելիություն եւ բնակչության 93% առնչվել կամ առնչվում է բանկային համակարգի հետ։ Ընդհանուր առմամբ՝ համակարգի նկատմամբ վերաբերմունքը դրական է 62% հարցվողների շրջանում։ 32%-ը գերազանց վերաբերմունք ունի համակարգի նկատմամբ։ Համակարգի նկատմամբ վստահության աստիճանը գնահատվել է 3,8, համաշխարհային ընդհանուր միջին գնահատականը 4,0 է։ Համակարգի նկատմամբ գոհունակության աստիճանը ընդհանուր միջին 3,74 գնահատականից էականորեն բարձր է։Վերջին 2 տարում համակարգն ունեցել է վերաբերմունքի բարելավում 21%-ով, ինչի խթանող հիմնական գործոնը թվային բենքինգն է։ Բանկային համակարգի նկատմամբ վստահության աստիճանը ՀՀ-ում 3,83 է առավելագույն 5-ից․համաշխարհային միջինը 4․02 է։Նոր հեռանկարներԱռաջիկայում համագործակցություն կհաստատվի Եվրոպայում մասնագիտական չափորոշիչներ սահմանող մեկ այլ` Եվրոպական ֆինանսական պլանավորման ասոցիացիայի (EFPA) հետ, որով առաջին անգամ Հայաստանում կներկայացվեն ներդրումային ոլորտը ներկայացնող, միջազգային ճանաչում վայելող EFPA որակավորումները: ՀԲՄ-ն հանդիսանալու է EFPA կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Tweet Դիտում՝ 1846