Փաշինյան. Պետք է կարողանանք ապահովել 7% տնտեսական աճ
15.02.2024 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.primeminister.am/

Կառավարությունից հայտնում են, որ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, քննարկվել է 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի նախնական ուղենշային մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային շրջանակը:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում եւ միջազգային ասպարեզում ընթացիկ տնտեսական զարգացումներին եւ հնարավոր կանխատեսումներին, ըստ ոլորտների տնտեսական ակտիվության, արտահանման եւ ներմուծման դինամիկային, զբոսաշրջային այցելությունների միտումներին, հարկաբյուջետային քաղաքականությանը, կապիտալ ծախսերի մակարդակին եւ դրա հետագա ընդլայնման հնարավորություններին ու այլ հարցերի:
«Կապիտալ շինարարության հետ կապված մեր ծրագրերը պետք է փորձենք մաքսիմալ որակով իրականացնել եւ ապահովել մեծ կատարողական, մեր միջին տարեկան վիճակագրականից ավելի բարձր ցուցանիշներ ապահովել: Ռենովացիայի ծրագիրն անպայման պետք է շարունակել, պետք է խթանել սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության 16 մլն դրամի ծրագիրը, որովհետեւ այդ ծրագիրը մեզ համար հնարավորություն է տնտեսական ակտիվությունը դեպի մարզեր ավելի շատ տեղափոխել, որովհետեւ դրա էֆեկտը շատ էական է: Ես ցանկանում եմ առողջապահության ապահովագրության վրա մեր ուշադրությունը հրավիրել, որովհետեւ ինձ համար ակնհայտ է, երբ այդ որոշումը կայացրեցինք՝ առողջապահության ոլորտում հսկայական ներդրումներ են լինելու, չի կարող այլ կերպ ուղղակի լինել: Եվ, ըստ էության, համակարգը պատրաստի վիճակում է»,- ասել է նա:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: