Հունվարին 729 հարկ վճարող խախտել է ՀԴՄ կիրառման կանոնները

14.02.2024 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԴՄ #ՊԵԿ
2024 թվականի հունվար ամսվա ընթացքում արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 729 դեպք, արձանագրվել է 189.5 մլն դրամի չափով տուգանք։

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ խախտումներից 5 դեպքով 5 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ եւ ավելի տուգանք՝ ընդհանուր 7 մլն դրամի չափով:

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ եւ ավելի տուգանք արձանագրվել է հետեւյալ ոլորտներում.

•    հանրային սննդի ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 2.43 մլն դրամ տուգանք,
•    մթերային խանութում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 3.5 մլն դրամ տուգանք,
•    հրուշակեղենի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1.07 մլն դրամ տուգանք:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված եւ 1․0 մլն դրամ եւ ավելի գումարով տուգանված 5 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 729 հարկ վճարողների ցանկը:
Դիտում՝ 969
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW