Fitch Ratings-ը կարծիքով, 2024-2025 թթ. Հայաստանի բանկերի վարկային ցուցանիշները կշարունակեն մնալ պատմական միջին ցուցանիշներից բարձր։«Մասնավորապես, մենք ակնկալում ենք, որ շահութաբերության, կապիտալիզացման եւ իրացվելիության ցուցանիշները կկայունանան միջինից բարձր մակարդակներում՝ 2022 թվականի ուժեղ աճից հետո՝ պայմանավորված Ռուսաստանից ներգաղթով եւ կապիտալի ներհոսքով», - գրում են Fitch-ի վերլուծաբանները:Գործակալությունը նշում է, որ բանկերի վարկավորման ցուցանիշները պահպանվում են Հայաստանի ՀՆԱ-ի ուժեղ աճի, ինքնիշխան վարկային պրոֆիլի բարելավման եւ տեղական արժույթի կայունության շնորհիվ՝ Ռուսաստանից մարդկային եւ ֆինանսական կապիտալի ներհոսքից հետո:Fitch-ը կանխատեսում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 6 %։2022 թվականին հայկական բանկերի եկամուտները կտրուկ աճել են. կապիտալի միջին եկամտաբերությունը հարկումից առաջ աճել է մինչեւ 28 %: Այս հարաբերակցությունը 2023 թվականին նվազել է մինչեւ 17%, սակայն դեռեւս բավականին բարձր է 2018-2021 թվականների միջին ցուցանիշից (9%)։«Մենք ակնկալում ենք, որ կապիտալի բավարարության գործակիցը կմնա բարձր՝ շարունակական բարձր եկամտաբերության, ինչպես նաեւ նորմատիվային կապիտալի հանդեպ ավելի բարձր պահանջների շնորհիվ: Վարկավորման որակի ցուցանիշները նույնպես բարելավվել են ուժեղ տնտեսության եւ տեղական արժույթի արդյունքում։ 2023 թվականի վերջին հայկական դրամը 16 %-ով ավելի ուժեղ էր ԱՄՆ դոլարի նկատմամբ, քան 2021 թվականի վերջում»,- նշում է Fitch-ը։Գործակալությունը նաեւ արձանագրում է Հայաստանում վարկերի դոլարացման մակարդակի նվազումը։ Tweet Դիտում՝ 8125